Աշխարհ

03.08.2015 09:50


Պեսկովը պատմել է հարսանիքի ժամանակ կրած թանկարժեք ժամացույցի մասին (լուսանկարներ)

Պեսկովը պատմել է հարսանիքի ժամանակ կրած թանկարժեք ժամացույցի մասին (լուսանկարներ)

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է հարսանիքի ժամանակ կրած ժամացույցի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությանը։ Նրա խոսքերով՝ ժամացույցը հարսանիքի օրն իրեն է նվիրել Տատյանա Նավկան։ Այս մասին գրում է «РБК»–ն։

Խոսնակը նաև շեշտել է՝ Նավկան սեփական գումարով է գնել ժամացույցը։

«Իսկ թե որտեղից, ոչ ոքի չի վերաբերում»,– հավելել է նա։

«Իսկապես, ժամացույցը բավական թանկ է։ Բայց դրա գինն էականորեն ցածր է այն գնից, որը նշում են որոշ ընկերներ»,–ընդգծել է Պեսկովը։

«Richard Mille» ժամացույցի մասին հայտնել էր Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը՝ հրապարակելով խոսնակի՝ Նավկայի հետ լուսանկարը։ Նշվում է, որ ժամացույցը, որը բավական սահմանափակ քանակով է արտադրվել՝ 30 հատ, արժե 620 հազ դոլար։

Հիշեցնենք՝ հարսանեկան արարողությունը կայացել է օգոստոսի 1–ին Սոչիում։

Մինչ այդ գեղասահորդուհի Տատյանա Նավկան «Р-Спорт»–ին պատմել է, որ աշխարհում ամենաերջանիկ հարսնացուն է։ Օլիմպիական չեմպիոնը պարբերականին պատմել է, որ հարսանիքը Պեսկովի հետ հիանալի է անցել։ Արարողության ժամանակ ելույթ է ունեցել զույգի դուստրը՝ Նադյան, ներկա են եղել նաև նրանց մանկության ընկերները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը