Լրահոս

03.08.2015 08:52


«Օպել Աստրա Ջի»–ն գլորվել է ձորը

«Օպել Աստրա Ջի»–ն գլորվել է ձորը

Օգոստոսի 3-ին՝ ժամը 01.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածում (26-րդ կմ) «Օպել Աստրա Ջի» մակնիշի 35 LP 907 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1977 թ. ծնված Ս. Ծ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով Ս. Ծ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ - փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը