Լրահոս

16.11.2009 12:35

«Վերին Լարս» անցակետի բացման մասին պաշտոնական հայտարարություն չկա

Այսօր  տեղեկատվություն էր տարածվել, որ Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվել է բացել «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետը։

«Վրաստանը չպետք է կորցնի տարանցիկ լինելու իր կարգավիճակը, տարածաշրջանի երկրների համար՝ իր նշանակությունն ու ներուժը, և որ ամենակարևորն է՝ մեր երկիրն այդ ճանապարհի միջոցով Ռուսաստանով երրորդ երկրներ սեփական բեռների տարանցման հնարավորություն կստանա»,- այդ նիստի ժամանակ հայտարարել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ նշել էր, որ փորձում են այնպես անել, որ պաշտպանված լինեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի շահերը։

Հայկական կողմը, սակայն, այս կապակցությամբ առայժմ մեկնաբանություններ չի արել։ Նշվում է, որ «Վերին Լարս» անցակետի բացման մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել։

Իսկ ՀՀ ԱԳ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը «7օր»-ին ասել է, որ Հայաստանն իհարկե կողջունի, եթե Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության գան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։