Լրահոս

02.08.2015 07:31


Օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

Օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում
Ուշադրություն
Օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում`
Օգոստոսի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.60C (2000թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 11.40C (1982թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C:

Այս խորագրի վերջին նյութերը