Լրահոս

01.08.2015 22:56


Ծաղկաձորում կվադրոցիկլի շրջվելու հետևանքով մահացած 20–ամյա երիտասարդը ԱՄՆ–ից էր

Ծաղկաձորում  կվադրոցիկլի շրջվելու հետևանքով մահացած 20–ամյա երիտասարդը ԱՄՆ–ից էր

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարություն է տարածել այսօր Ծաղկաձորում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ։

«Այսօր՝ օգոստոսի 1-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում: Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ–ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը, որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ–ի հետևանքով երիտասարդը մահացել է: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած երիտասարդի ընտանիքին, հարազատներին և թիմակիցներին»,–ասված է հայտարարությունում, որում նաև կոչ է արվում Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին հնարավորինս զգոն լինել սեփական նախաձեռնություններում և զերծ մնալ վտանգ պարունակող գործողություններից:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը