Ծաղկաձորում՝ ճոպանուղու մոտակայքում, 20 տարեկան քաղաքացին ընկել է կվադրոցիկլից և տեղում մահացել
Օգոստոսի 1-ին ` ժամը 15.21-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու մոտակայքում քաղաքացին ընկել է կվադրոցիկլից, որն էլ շրջվել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թեղենիսի լեռ, 2-րդ ճոպանուղու միջնամասում «Յամահա» մակնիշի (վարորդ ` 1995 թ. ծնված Լ. Թ.) կվադրոցիկլը շրջվել է, ինչի հետևանքով վարորդ Լ. Թ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կվադրոցիկլը: