Թուրքիայում քրդական կուսակցության հայ համանախագահը մահվան սպառնալիքներ է ստանում
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Շիռնաքի բաժանմունքի՝ ծագումով հայ համանախագահ Ասմին Քիրաչի հասցեին «Facebook» սոցցանցում մահվան սպառնալիքներ են տեղում:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ թուրքական «Evrensel» թերթի հաղորդմամբ՝ հուլիսի 25-26-ին Քիրաչին «Հա՛յ, մեռնելու ես» սպառնալիք է ուղղվել:
Մի քանի թուրք ազգայնական օգտատերեր Քիրաչին համարել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ եւ սպառնացել ու հայհոյանքներ տեղացել:
«Հա՛յ, մեռնելու ես: Բոլորդ PKK-ական եք, հեռացե՛ք Թուրքիայից», -նշվել է Քիրաչին ուղղված հաղորդագրություններում:
Քիրաչը լրագրողներին հայտնել է, որ նման սպառնալիքներն իրեն ուղղվել են նաեւ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շրջանում: Նա ասել է, որ այդ շրջանում այն տան պատին, որտեղ ապրում է, այնպիսի նշաններ են արվել, որոնք «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում անում է քրիստոնյաների տներին: Նրա խոսքով՝ անգամ իրեն հեռախոսազանգեր են հնչել, թե՝ «նստի՛ր տանդ, թե չէ գլուխդ կկտրենք»:
«Նման սպառնալիքներ արվել են նաեւ Ստամբուլի հայ բնակիչներին», -ասել է Քիրաչը` նշելով, որ թուրքիաբնակ հայերը մտահոգ են, եւ չգիտեն՝ այդ հարցով ում դիմեն, կամ ուր գնան:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։