Աշխարհ

02.08.2015 07:24


150 տարվա մեջ առաջին անգամ շնազգիների նոր տեսակ է բացահայտվել

150 տարվա մեջ առաջին անգամ շնազգիների նոր տեսակ է բացահայտվել

Սովորական կամ աֆրիկյան շնագայլերը, որոնք ապրում են Աֆրիկայի տարածքում, երկար ժամանակ համարվում էին Եվրասիայի տարածքում բնակվող տեսակի ներկայացուցիչները։ Սակայն ծագումնաբանական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք միանգամայն տարբեր տեսակներ են։

Նշված բացահայտմամբ համալրվել է շնազգիների ընտանիքի կենսաբազմազանությունը (35–ից դառնալով 36), որոնց թվում են շները, աղվեսները, գայլերը և շնագայլերը։

«Այս հետազոտությամբ 150 տարվա մեջ առաջին անգամ բացահայտվել է շնազգիների ընտանիքի նոր տեսակ», –ասել է Վաշինգտոնում Սմիթսոնի կենսաբազմազանության պահպանման ինստիտուտի մասնագետ Քլաուս–Փեթեր Քոփֆլին։

Աշխատանքները տարել են Քոփֆլին և Կալիֆոռնիայի համալսարանի նրա գործընկեր Ռոբերթ Ուեյնը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աֆրիկյան շնագայլն իրականում կարող է լինել մոխրագույն գայլի ենթատեսակը։

Այդ հարցին հստակ պատասխան տալու համար Ուեյնը և նրա գործընկերներն ուսումնասիրել են Քենիայից 2 տասնամյակ առաջ վերցրած շնագայլերի ԴՆԹ–ն, որը պահպանվել է լաբորատորիական սառցախցիկներում, այնուհետև Աֆրիկայի և Եվրասիայի իրենց գործընկերներից շնագայլերի ԴՆԹ–ի լրացուցիչ նմուշներ են ուզել։

Կենդանիների նոր՝ ոսկեգույն տեսակը նրանք անվանել են աֆրիկյան ոսկեգույն գայլ։

Պարզվել է՝ աֆրիկյան տեսակն ավելի սերտ կապեր ունի գայլերի, քան շնագայլերի հետ, որն էլ բացատրում է նրա նոր պաշտոնական անվանումը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Current Biology» ամսագրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը