Ճապոնիան հաստատել է, որ իր քաղաքացին ապրում է Շերեմետևո օդանավակայանում (տեսանյութ)
Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատունը հաստատել է, որ մայիսի վերջից «Շերեմետևո» օդանավակայանի «մանրէազերծ» գոտում բնակվող տղամարդը հանդիսանում է Ճապոնիայի քաղաքացի: Այս մասին «ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի պատասխանատու Կուտարու Ուցուկին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա Տետսույա Աբոն հայտարարել է, որ նա մասնագիտությամբ լրագրող է, և քանի որ ստիպված է ամեն օր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակել, այլևս չի ուզում վերադառնալ տուն, և խնդրում է իրեն Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել: Ուցուկիի խոսքերով՝ դեսպանատան աշխատողներն այցելել են Աբոյին, ստուգել են նրա առողջական վիճակը և հաստատել, որ նա իր կամքով է գտնվում օդանավակայանում:
«Շերեմետևո»-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ճապոնացին իր փողերով է բնակվում օդանավակայանում, և տղամարդուն օդանավակայանի միջազգային գոտուց վտարելու որևէ հիմք չկա: Նա նաև հայտնել է, որ պետական համապատասխան մարմինները կլուծեն Աբոյի հետ կապված խնդիրը։

7or.am