Ջեք Մորթողի թանգարանի բացումը զայրացրել է տեղացիներին
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի բնակիչները մեծ աղմուկ են բարձրացրել Իսթ Էնդ շրջանի վարչությունում, որի ղեկավարները թույլատրել են Քեբլ Սթրիթ փողոցում սերիական մարդասպան Ջեք Մորթողին նվիրված թանգարան բացել։ «Independent»-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի բնակիչների զայրույթը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սարսափելի ցուցահանդեսի տեղում նախատեսվում էր Նշանավոր կանանց թանգարան ստեղծել։
«Սա ուղղակի մեծ կատակ է. սարսափելի է: Մեզ խոստացել են բացել կանանց նվիրված թանգարան, իսկ արդյունքում մենք ստացել ենք ցուցահանդես, որը պատմում է կանանց ամենասարսափելի մարդասպանի մասին», - Ջեք Մորթողին նվիրված թանգարանի բացումը մեկնաբանել է Իսթ Էնդում բնակվող կինոռեժիսոր Ջուլիան Քոուլը:
Պարզվել է, որ թանգարանի համար նախատեսված շենքի վերանորոգման աշխատանքների ընթացքում շենքի սեփականատերը որոշել է, որ կանանց նվիրված թանգարանն այնքան էլ եկամտաբեր գործ չէ, որքան Ջեք Մորթողին նվիրված թանգարանը: Եվ չնայած այն հանգամանքին, որ գործարարը փոխել է իր որոշումը համապատասխան փաստաթղթեր ձևակերպելուց հետո՝ Իսթ Էնդի վարչությունում պնդում են, որ չեղյալ հայտարարել շենք տրամադրելու որոշումը հնարավոր չէ, քանի որ ֆորմալ առումով բոլոր խոստումներն իրականացված են, և շենքում իսկապես թանգարան կբացվի, որը մասամբ է նվիրված կանանց:

7or.am