Լրահոս

01.08.2015 12:30


Փորձել են հափշտակել հաշվեցուցակային զենքը

Փորձել են հափշտակել հաշվեցուցակային զենքը

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 31-ին՝ ժամը 16.52-ին, ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ օ/լ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արման Ֆնդկյանից Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ իրեն է զանգահարել Ուսանողական փողոցի 4-րդ շենքի բնակչուհի Լ. Պ.-ն և հայտնել, որ հարևանը` 1984 թ. ծնված, նախկինում 6 անգամ դատապարտված Վլադիմիր Գ.-ն, ով հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբուժական դիսպանսերում «անձի և վարքի օրգանական խանգարում կոնգիտիվ անբավարարությամբ» ախտորոշմամբ, մտել է իրենց հարևանի բնակարան, անչափահաս երեխաների առջև կտրում է թևերը և սպառնում նրանց, միաժամանակ Ա. Ֆնդկյանը հայտնել է, որ ինքը մեկնում է դեպքի վայր և խնդրում է օպերատիվ խումբ ուղարկել: Ա. Ֆնդկյանին դեպքի վայրում Լ. Պ.-ն հայտնել է, որ թևերը վնասելուց հետո Վլադիմիր Գ.-ն գնացել է իրենց տուն` հետը տանելով դանակը: Վլադիմիր Գ.-ի և վերջինիս մոր` 1958 թ. ծնված Նելլի Գ.-ի թույլտվությամբ Արման Ֆնդկյանը ներս է մտել նրանց բնակարան, որտեղ տանտերերը նրա հետևից երկաթյա ձողով փակել են դուռը, Վլադիմիր Գ.-ն հարձակվել է Ա. Ֆնդկյանի վրա` փորձելով տիրանալ նրա զենքին, մյուս ձեռքը մեկնել է դեպի դանակը` մորից պահանջելով հարվածի Ա. Ֆնդկյանին: Այդ պահին Նելլի Գ.-ն աթոռով հարվածել է Ա. Ֆնդկյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ա. Ֆնդկյանը, ընկնելով հատակին, փորձել է կանխել նրանց կողմից իր զենքին տիրանալու փորձը, իր մոտ գտնվող հաշվեցուցակային ատրճանակով 2 անգամ նախազգուշական կրակոցներ է արձակել տան հատակին, սակայն նրանք շարունակել են բռնություն գործադրել նրա նկատմամբ: Ա.Ֆնդկյանի կողմից արձակված երրորդ կրակոցը դիպել է Վլադիմիր Գ.-ի ոտքին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը փորձել է բանակցությունների միջոցով Վլադիմիր Գ.-ին և Նելլի Գ.-ին համոզել, որպեսզի բացեն տան դուռը, սակայն վերջիններս չեն արձագանքել նրանց հորդորներին: Ներսից լսելով Վլադիմիր Գ.-ի սպառնալիքները` ուղղված Ա.Ֆնդկյանին, որ կսպանի վերջինիս, օպերատիվ խմբի անդամները փորձել են ջարդելով բացել մուտքի դուռը, սակայն Նելլի Գ.-ն, հասկանալով, որ այլ ելք չկա, բացել է դուռը: Նելլի Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, իսկ Արման Ֆնդկյանը և Վլադիմիր Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Վլադիմիր Գ.-ն և Նելլի Գ.-ն ձերբակալված են: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը