Ռուսաստանում կարող են արգելել դեղին տակառով կվասի վաճառքը։ «Вести.ru»-ի փոխանցմամբ՝ նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նման տարաներով վաճառվող ըմպելիքը ոչ միայն չի համապատասխանում սանիտարահիգիենիկ կանոններին, այլ կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար: Ստանդարտացման և չափագիտության կենտրոնի մասնագետները պարզել են, որ նման կվասի 12 նմուշներից ամեն 4-րդը կարող է պարունակել մեծ քանակությամբ վնասակար մանրէներ, որոնք սուր թունավորման և մի շարք այլ առողջական խնդիրների պատճառ կարող են դառնալ, քանի որ անտեսվում են ըմպելիքի պահպանման կանոնները, և շատերի կողմից սիրված կվասը վաճառում են ժանգոտած տակառներով, արևի տակ՝ չպահպանելով ժամկետային ռեժիմը: Այդ պատճառով էլ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այս ամառվանից այլևս հնարավոր չէ գտնել փողոցներում տեղադրված հայտնի դեղին տակառները: Առողջապահության նախարարության մասնագետները հույս են հայտնել, որ նման արգելքը շուտով գործելու է Ռուսաստանի ողջ տարածքում։
ՌԴ–ում արգելել են կվասի տակառները (տեսանյութ)

7or.am