Աշխարհ

01.08.2015 12:05


ՌԴ ԱԳՆ–ն ԱՄՆ–ի պատժամիջոցները սադրանք է անվանել

ՌԴ ԱԳՆ–ն ԱՄՆ–ի պատժամիջոցները սադրանք է անվանել

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ–ի կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշմանը։ Գերատեսչությունից նշել են, որ Վաշինգտոնի գործողություններն ապացուցում են, որ ամերիկյան իշխանություններն ընտրել են առճակատման ճանապարհը։

«ՌԴ քաղաքացիների և ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով՝ ԱՄՆ–ը հերթական անգամ ցույց տվեց, որ ընտրություն է արել հօգուտ առճակատման ուժեղացման»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ–ից խորհուրդ են տվել «մտածել այն մասին, որ նման սադրիչ գործողությունները ոչ միայն կործանում են ռուս–ամերիկյան հարաբերությունները, այլ նաև չեն նպաստում երկրների փոխգործակցությանը՝ համաշխարհային մյուս խնդիրների լուծման ուղղությամբ»։

Նշվում է, որ Ռուսաստանն անարձագանք չի թողնի նման գործողությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ–ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների ու ռուս գործարարների նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ВЭБ–ի և «Ռոսնեֆտի» կառույցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը