Աշխարհ

01.08.2015 11:45


Այսօր Տատյանա Նավկայի և Դմիտրի Պեսկովի հարսանիքն է

Այսօր Տատյանա Նավկայի և Դմիտրի Պեսկովի հարսանիքն է

Սոչիի ամենահեղինակավոր հյուրանոցում այսօր տեղի է ունենալու ռուս գեղասահորդուհի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տատյանա Նավկայի և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պսակադրության արարողությունը։ «Газета.ру»-ն հայտնում է, որ մոտ 100 VIP հյուր է հրավիրված, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նավկայի զգեստներից մեկի հեղինակը Վալենտին Յուդաշկինն է:

Ավելի վաղ Նավկան պատմել էր, որ տևական ժամանակ չէր ցանկանում Պեսկովի հետ հարաբերություններ սկսել։

«Դմիտրին կին և երեխաներ ուներ։ Բայց նա կարողացավ գերել ինձ, և այժմ մենք երջանիկ ենք։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ կողքին կարող է նման տղամարդ լինել»,-ասել էր Նավկան:

Վերջինները ծանոթացել են իրենց ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան օրը։ Միայն մի քանի օր հետո է Նավկան իր ընկերներից իմացել, որ Դմիտրին ՌԴ նախագահի մամուլի խոսնակն է:

2014թ. զույգն արդեն դուստր է ունեցել:

Նշենք, որ նախկինում Նավկան ամուսնացած էր գեղասահորդ, մարզիչ Ալեքսանդր Ժուլինի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը