Աշխարհ

01.08.2015 11:16


Հսկայական խխունջներ են հայտնվել Կիևխորհրդի շենքի մոտ (լուսանկար)

Հսկայական խխունջներ են հայտնվել Կիևխորհրդի շենքի մոտ (լուսանկար)

Ուշագրավ բողոքի ցույց են անցկացրել սուրճի ավտոմեքենաների սեփականատերերն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետարանի շենքի առջև: Ինչպես տեղեկցնում է «112 Украина»-ն, ավտոմեքենաների սեփականատերերն իրենց մեքենաներից վարդագույն մեծ խխունջներ են սարքել՝ շարելով նրանց շենքի առջև: Հակառեյդերական միության ղեկավար Անդրեյ Սեմիլդիդկոն հայտնել է, որ գործարարները, որոնց հրավիրել են քաղաքապետարան՝ բանակցությունների, իրենց առաջարկներն են ներկայացրել՝ կապված մայրաքաղաքում շարժական վաճառքի կազմակերպման հետ:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ պայմանավորվածության է եկել «Շարժական «սրճային» միության» ներկայացուցիչների հետ՝ համապատասխան կերպով կազմակերպելու շարժական մանրածախ առևտուրը Կիևում` անվտանգ և հարմարավետ ծառայություններ մատուցելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը