Աշխարհ

01.08.2015 11:09


Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակների 3–րդ մասը

Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակների 3–րդ մասը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության երրորդ մասը։ Այս մասին գրում է «The National Journal»–ը։

Նշվում է, որ մայիսին գերատեսչությունն արդեն 850 էջ էր հրապարակել Քլինթոնի նամակագրությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը գաղտնի տեղեկատվությամբ առնվազն 4 նամակ է ուղարկել իր անձնական էլփոստով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զվաղեցնելու ժամանակ։

ԱՄՆ հետախուզական ընկերության գլխավոր տեսուչը հայտարարել էր, որ ուղարկված նամակները երկրորդ աստիճանի գաղտնիության տեղեկատվություն են պարունակել։

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլի 12–ին Քլինթոնը հայտարարեց ԱՄՆ 2016թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը