ՆԱՏՕ–ի երկրները համաձայնեցրել են օժանդակության միջոցների փաթեթը Իրաքի պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ։ Այս մասին նշվում է կազմակերպության կայքում։
Իրաքցի մասնագետների ուսուցումը կիրականանա Թուրքիայում և Հորդանանում։
«Նշված միջոցները կօգնեն ուժեղացնել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը և աջակցել Իրաքին այնպիսի ոլորտներում, որոնցում ՆԱՏՕ–ն կարող է առավել արդյունավետ օգնություն ցուցաբերել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԱՏՕ–ի կողմից մշակված միջոցները ներառում են խորհրդակցություններ՝ երկրի անվտանգության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցով, հակազդեցություն ինքնաշեն պայթուցիկ սարքերով, ռազմամթերքի վնասազերծում և ականազերծում, կիբերպաշտպանություն, զինվորական և բժշկական օգնություն, զինուսուցում, քաղաքացիական պաշտպանության կազմակերպում և այլն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին կարևոր նշաձող են համարել երկկողմանի համագործակցությունը՝ Իրաքին ԱՄՆ–ից F-16 կործանիչներ մատակարարելու հարցով։
ՆԱՏՕ–ն կնպաստի Իրաքի պաշտպանունակության ամրապնդմանը

7or.am