«Օպել Աստրա»–ն բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել
Օգոստոսի 1-ին՝ ժամը 05.15-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մոնթե Մելքոնյան պողատայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա մեկ զոհ և 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 QD 575 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել: Ավտոմեքենայի վարորդ` 1989 թ. ծնված Լ. Ա.-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում զոհվել է, իսկ ուղևորներ` 1986 թ. ծնված Ա. Հ.-ը (ծնվ.) և 1990 թ. ծնված Կ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները տուժածներին ցուցաբերել են հոգեբանական օգնություն (գտնվում էին սթրեսային վիճակում), այնուհետև շտապօգնության աշխատակիցների հետ միասին ուղեկցել «Արմենիա» ՀԲԿ:
«Օպել Աստրա»–ն բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել
Օգոստոսի 1-ին՝ ժամը 05.15-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մոնթե Մելքոնյան պողատայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա մեկ զոհ և 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 QD 575 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել:
Ավտոմեքենայի վարորդ` 1989 թ. ծնված Լ. Ա.-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում զոհվել է, իսկ ուղևորներ` 1986 թ. ծնված Ա. Հ.-ը (ծնվ.) և 1990 թ. ծնված Կ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները տուժածներին ցուցաբերել են հոգեբանական օգնություն (գտնվում էին սթրեսային վիճակում), այնուհետև շտապօգնության աշխատակիցների հետ միասին ուղեկցել «Արմենիա» ՀԲԿ: