Օգոստոսի 1–ից, ինչպես հունիսի 17–ին միաձայն որոշել էր ՀԾԿՀ–ն, Հայաստանում էլեկտրաէներգիան թանկացավ 6.93 դրամով:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանըհայտարարել էր, թե մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվելիք աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի համար ՀՀ քաղաքացիները կվճարեն նախկին գնով, իսկ մնացած տարբերությունը կսուբսիդավորի պետությունը։
Հուլիսի 22–ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ վստահեցրեց. «Այսօր կամ ամենաուշը վաղը պարզ կդառնա՝ որտեղից են այդ գումարները վճարվելու»։
«Այսօրն» էլ անցավ, «վաղն» էլ, բայց այդպես էլ այդ գումարների աղբյուրը չպարզվեց։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնել էր՝ էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը կփոխհատուցվի ոչ բյուջեի հաշվին։
«Թե ինչ միջոցներով, կհայտարարենք անպայման»,–նշել էր նա՝ հավելելով, որ աուդիտը, իր կարծիքով, կանցկացվի հուլիս ամսվա մեջ։
Այսօր օգոստոսի 1–ն է, սակայն ՀԷՑ–ում աուդիտը դեռ չի սկսվել։ Միայն հուլիսի 27–ին ՀԾԿՀ–ն ընդամենը որոշեց5 ընկերության աուդիտի հրավեր–առաջարկ ուղարկել։
Փաստորեն, հոսանքը թանկացել է, բայց թե ինչ միջոցներով է պետությունը սուբսիդավորելու դա, դեռ անհայտ է։
Այսօրվանից Հայաստանում էլեկտրաէներգիան թանկացավ
Օգոստոսի 1–ից, ինչպես հունիսի 17–ին միաձայն որոշել էր ՀԾԿՀ–ն, Հայաստանում էլեկտրաէներգիան թանկացավ 6.93 դրամով:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվելիք աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի համար ՀՀ քաղաքացիները կվճարեն նախկին գնով, իսկ մնացած տարբերությունը կսուբսիդավորի պետությունը։
Հուլիսի 22–ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ վստահեցրեց. «Այսօր կամ ամենաուշը վաղը պարզ կդառնա՝ որտեղից են այդ գումարները վճարվելու»։
«Այսօրն» էլ անցավ, «վաղն» էլ, բայց այդպես էլ այդ գումարների աղբյուրը չպարզվեց։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնել էր՝ էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը կփոխհատուցվի ոչ բյուջեի հաշվին։
«Թե ինչ միջոցներով, կհայտարարենք անպայման»,–նշել էր նա՝ հավելելով, որ աուդիտը, իր կարծիքով, կանցկացվի հուլիս ամսվա մեջ։
Այսօր օգոստոսի 1–ն է, սակայն ՀԷՑ–ում աուդիտը դեռ չի սկսվել։ Միայն հուլիսի 27–ին ՀԾԿՀ–ն ընդամենը որոշեց 5 ընկերության աուդիտի հրավեր–առաջարկ ուղարկել։

7or.am