Լրահոս

16.11.2009 12:07

Ադրբեջանական ընկերությունը կնախագծի Ախալքալաք կայարանը

Ադրբեջանական «Կոնտուր» ճարտարապետական հատակագծային արդյունաբերական ձեռնարկությունը հաղթող է ճանաչվել Ախալքալաք երկաթգծային կայարանի (Թուրքիայի սահմանի մոտ) նախագծի մշակման համար հայտարարված միջազգային մրցույթում։

Մրցույթի պայմանների համաձայն՝ Ախալքալաք կայարանի նախագիծը, որը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային միջանցքի ամենակարևոր օղակներից մեկն է, պետք է կապվի Մարաբդա-Ախալքալաք և Ախալքալաք-Կարցախի երկաթգծային տարածքների կառուցման նախագծերի հետ։

Ըստ «1news.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։