Աշխարհ

31.07.2015 16:25


Տյումենում 15–ամյա աղջիկը վնասազերծել և ոստիկանությանն է հանձնել զինված տղամարդուն

Տյումենում 15–ամյա աղջիկը վնասազերծել և ոստիկանությանն է հանձնել զինված տղամարդուն

ՌԴ Տյումենի իրավապահ մարմինները շնորհակալագիր են հանձնել 15-ամյա դպրոցական Եկատերինային, ով վնասազերծել է երկու հոգու վրա դանակով հարձակված 27-ամյա տղամարդուն:

«Вести.ru»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 29-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Շիրոտնայա փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Պարզվել է, որ 20 և 26-ամյա երիտասարդները վիճաբանություն են սկսել նախկինում դատված 27-ամյա տղամարդու հետ։ Երիտասարդներից մեկը վիրավորվել է՝ փորձելով հանցագործի ձեռքից խլել դանակը:

Տեսնելով կոնֆլիկտային իրավիճակը՝ Եկատերինան, ով 2 տարի զբաղվել է բանակային ձեռնամարտով, անմիջապես միջամտել և վնասազերծել է հարձակվողին՝ հանձնելով նրան դեպքի վայր ժամանած ոստիկանությանը:

«Եթե խիզախ երիտասարդ աղջիկը չմիջամտեր, իրավիճակը շատ ավելի բարդ կլիներ մյուսների համար: Աղջկա խոսքերով՝ նա նույնիսկ 1 րոպե չի կասկածել. վնասազերծել է հանցագործին և մի քանի րոպե պահել համառորեն դիմադրող տղամարդուն», - հայտնել են Տյումենի շրջանի ներքին գործերի վարչությունից:

Ավելի ուշ ձերբակալվածը պատմել է ծեծկռտուքի մանրամասները: Ըստ տղամարդու՝ նա 4 աղջկա հետ վերադառնում էր կորպորատիվից, երբ մուտքի մոտ կանգնած տղամարդիկ սկսել են խոսեցնել աղջիկներին: Տեղի ունեցածի պատճառով տղամարդկանց միջև կռիվ է սկսվել, ձերբակալվածը հանել է դանակը և վնասել երկուսին, ինչից հետո կոնֆլիկտին միջամտել են ականատեսները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը