Աշխարհ

01.08.2015 01:39


«Яндекс»-ի մաքուր եկամուտը նվազել է 82%-ով

«Яндекс»-ի մաքուր եկամուտը նվազել է 82%-ով

Ծանր ֆինանսական վիճակում է հայտնվել ռուսաստանյան «Яндекс» որոնողական համակարգը։ Ընկերության կողմից հրապարակված մամլո հաղորդագրության համաձայն՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում որոնողական համակարգի մաքուր եկամուտը 2015թ. երկրորդ եռամսյակում կազմել է 0,4 մլրդ ռուբլի՝ տարվա կտրվածքով նվազելով 82%-ով:

Միաժամանակ, 14%-ով աճել է «Яндекс»-ի կոնսոլիդացված եկամուտը՝ կազմելով 13,9 մլրդ ռուբլի:

Զեկույցում նաև նշվում է, որ օպերացիոն եկամուտի շահութաբերությունը կազմել է 15,8%, իսկ ճշգրտված մաքուր եկամուտը՝ 2,8 մլրդ ռուբլի՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 16%-ով: Մաքուր եկամտի շահութաբերությունը կազմել է 3,0%։

«Բարդ տնտեսական պայմաններում «Яндекс»-ի կոնսոլիդացված եկամուտն աճել է 14%-ով: Մեր գովազդատուների թիվը, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 9%-ով, իսկ 2014թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 17%-ով։ Այս ամենը վկայում է այն մասին, որ կոնտեքստային գովազդը բոլոր չափի ընկերությունների համար շարունակում է մնալ արդյունավետ մարքեթինգային գործիք: Մեր հիմնական նպատակներից մեկը շարունակում է մնալ որոնման որակի բարելավումը, այդ թվում՝ շարժական սարքերի վրա, ինչպես նաև գովազդային ապրանքների որակի բարելավումը: Երրորդ եռամսյակում մենք նախատեսում ենք գովազդի վաճառքի նոր աճուրդային մոդել ներկայացնել, որը կբարձրացնի գովազդային հայտարարությունների արդյունավետությունը գովազդատուների համար, և ընդհանուր մակարդակով կնպաստի համացանցային գովազդային շուկայի աճին», - հայտարարել է «Яндекс» ընկերությունների խմբի ղեկավար Արկադի Ոլոժը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը