Լրահոս

31.07.2015 14:19


Վիճաբանություն Գառնիի հեթանոսական տաճարի մոտ

Վիճաբանություն Գառնիի հեթանոսական տաճարի մոտ

Հուլիսի 29-ին՝ ժամը 12.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի դիմաց վիճաբանություն է: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, Գառնիի տաճարի մոտ 1955 թ. ծնված Լևոն Լ.-ն, 1966 թ. ծնված Գոհար Լ.-ն, 1956 թ. ծնված Թամարա Լ.-ն, 1984 թ. ծնված Արմեն Լ.-ն և 1962 թ. ծնված Գրիգոր Հ.-ն, 1992 թ. ծնված Կարեն Հ.-ն, 1952 թ. ծնված Սամվել Հ.-ն և 1977 թ. ծնված Վահե Հ.-ն վիճաբանել են, որի ընթացքում միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ: Նրանք ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին: Վահե Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, տաճարի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մտերիմների հետ ծեծի են ենթարկել իրեն, հորը` Սամվել Հ.-ին, և եղբորը՝ Կարեն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ: Այդ ընթացքում մոտ 30 րոպե տվել են հայհոյանքներ՝ հասարակության հանդեպ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Նյութերի նախապատրաստման ընթացքում «Օպել»-ի վարորդ Լևոն Լ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է տաճար այցելած, իրեն անծանոթ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որից հետո վերջինս և նրա հետ եղած տղաները ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1959 թ. ծնված Մամիկոն Լ.-ին, կնոջը՝ Թամարա Լ.-ին, քրոջը՝ Գայանե Լ.-ին՝ պատճառելով վնասվածքներ, նաև նրանց կողմից հնչեցվել են հայհոյանքներ: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը