Աշխարհ

31.07.2015 19:20


Նյու Յորքի դատարանը երկու շիմպանզեներին չի ճանաչել անհատականություն

Նյու Յորքի դատարանը երկու շիմպանզեներին չի ճանաչել անհատականություն

Նյու Յորքի դատարանը հրաժարվել է անհատականություն ճանաչել երկու շիմպանզեներին՝ Հերկուլեսին և Լեոյին, որոնց վրա Մանհեթենի լաբորատորիաներից մեկում փորձեր են կատարում։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Մարդանման կապիկներին Նյու Յորքի համալսարանում արդեն մոտ 5 տարի օգտագործում են գիտական նպատակներով։ Դատարանը որոշել է, որ նրանք ոչ թե անհատականություն են, այլ համալսարանի սեփականությունը։

Կապիկներին մարդու նման բանականություն ունեցող անհատականություն ճանաչելու համար պայքարում էր ամերիկյան «The Nonhuman Rights Project» բնապահպանական կազմակերպությունը։ վերջինի ներկայացուցիչները պնդում են, որ այս կապիկներին լաբորատորիայում պահելն ու նրանց վրա փորձեր կատարելը դաժան է՝ մարդկանց հետ նրանց նմանության պատճառով։

«The Nonhuman Rights Project»–ը դատարանի այս վճիռը կբողոքարկի ավելի բարձր ատյաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը