Քաղաքական

31.07.2015 13:50


Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 4300–ով

Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 4300–ով

Հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

2015թ. հուլիսի 1-ին մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 5500 մարդ՝ ներառյալ հանրապետությունից 1 տարի ժամկետով բացակայողները։

2014թ. հուլիսի 1-ի համեմատ՝ այն նվազել է 4300–ով:

Կ. Կույումջյանը կարծում է, որ բնակչության նվազումը միգրացիայի բացասական մնացորդի հետևանք է:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2015թ. առաջին կիսամյակում 2,8 տոկոսով նվազել է նաև ծնելիության մակարդակը։ Մինչև հուլիսի 1-ը ծնվել է 18 719 երեխա՝ նախորդ տարվա 19 249-ի համեմատ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը