Քաղաքական

31.07.2015 13:38


Վ. Բոստանջյան. «Սահմանադրական փոփոխությունների նախագիծն անհեթեթությունների սիմֆոնիա է»

Վ. Բոստանջյան. «Սահմանադրական փոփոխությունների նախագիծն անհեթեթությունների սիմֆոնիա է»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իշխանության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծն անհեթեթությունների սիմֆոնիա է համարում։

–Նպատակը բոլորիս է հատնի։ Թե չէ, ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը։ Այն իշխանությունը, որին գրեթե ողջ երկիրը չի սիրում, այս փոփոխությունների միջոցով ուզում է վերարտադրվել,-այսօր հրավիրված ասուլիսում նշել է Վ.Բոստանջյանը:

Նա նաև հավելել է, որ երկրում առկա են լուրջ խնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, տնտեսության անկումը, արտաքին պարտքը, և այս պայմաններում նման սահմանադրական փոփոխություն իրականացնելու փորձը կարող է վերածվել համակարգի կործանման հիմքի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը