Լրահոս

31.07.2015 19:02


Հանձնել են զինամթերք

Հանձնել են զինամթերք
Ոստիկանությունից հայտնում են, որ Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 30-ին, ժամը 11.30-ին, 1977 թ. ծնված Դավիթ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ ձևափոխված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի՝ 25, «ԱԿՍ» տիպի 5.45 մմ տրամաչափի՝ 90, «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, խոշոր տրամաչափի գնդացրի 2 փամփուշտ, նռնակի պայթուցիչ և հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 30-ին, ժամը 16.50-ին, 1986 թ. ծնված Սարո Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 66 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 26 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 09.00-ին, 1957 թ. ծնված Խաչատուր Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Այս խորագրի վերջին նյութերը