Սուզորդների ընտանիքը 300 տարի առաջ խորտակված նավում գանձ է գտել (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգից Շմիթների ընտանիքին հաջողվել է ծովում 1715թ. խորտակված բրիտանական նավի մնացորդներ հայտնաբերել։ Նրանք այնտեղ նաև ոսկյա դրամներ են գտել՝ 1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Այս մասին հայտնում է «Mirror»–ը։
Գանձը հայտնաբերվել է դեռ հունիսին։ Սկզբում ամերիկյան ընտանիքը որոշել է գտածոյի մասին ոչ ոքի չասել, բայց ողջ աշխարհին պատմելու ցանկությունն ավելի ուժեղ է եղել։
Փոթորկի պատճառով խորտակված այդ նավը Կուբայից Իսպանիա է ուղևորվելիս եղել։ Նրա հետ ջրի տակ է անցել ևս 11 բեռնափոխադրող նավ։ Դրանց մեծ մասի մնացորդները մինչ այժմ չեն հայտնաբերվել։
Ամերիկյան ընտանիքն, ընդհանուր առմամբ, գտել է 50 ոսկեդրամ, ոսկյա հաստ շղթա և, այսպես կոչված, թագավորական դրամ՝ թողարկված հատուկ Իսպանիայի միապետ Ֆիլիպ V–ի համար։
Փորձագետների գնահատականով՝ այժմ դրա արժեքը մոտ 500 հազար դոլար է։
Թե գտածոյի որ մասն է կարող ամերիկյան ընտանիքն օրենքով պահել իրեն, չի ճշտվում։

7or.am