Աշխարհ

31.07.2015 12:30


Լոնդոնի օդանավակայանը հատուկ ճաշացանկ է ստեղծել տխուր ուղևորների համար

Լոնդոնի օդանավակայանը հատուկ ճաշացանկ է ստեղծել տխուր ուղևորների համար

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանը հատուկ ճաշացանկ է ստեղծել տխուր ուղևորների համար:

Օդանավակայանի մենեջեր Շարլոտա Քրիստիանսը հայտարարել է, որ ուղևորների տպավորությունները և երջանկությունը Գաթվիկի հիմնական առաջնահերթություններից մեկն են: «The Telegraph»-ի փոխանցմամբ` տեղական 7 ռեստորաններ օդանավակայանի ուղևորներին առաջարկում են ուտեստներ, որոնք բարձրացնում են սերոտոնինի մակարդակը և տրամադրությունը: Նման ուտեստները ճաշացանկի մեջ նշված են «սմայլիկ»-ով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այն ներառում է սաղմոնից, թունայից, բանանից, վարսակի շիլայից, ցիտրուսային մրգերից, սպանախից և նմանատիպ այլ մթերքներից պատրաստված ուտեստներ: Սննդաբան Ջո Տրեվերսը պատմել է, որ մարդիկ հաճախ չեն էլ պատկերացնում, որ այն, ինչ նրանք ուտում են, ազդում է իրենց տրամադրության և ինքնազգացողության վրա: Նշվում է, որ «երջանիկ ուտեստները» հնարավոր կլինի համտեսել օգոստոսին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը