Լրահոս

23.09.2010 10:30


Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 85 դեպք

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 20-ին և 21-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 85 դեպք, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 444-ից ավելի փամփուշտ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծաայություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը