Մոլագար տատիկն անջատել է տեսախցիկները դիակը շենքից հանելու համար (տեսանյութ)
Հայտնի են դարձել Ռուսաստանի Կուպչինո քաղաքում տեղի ունեցած սարսափելի դեպքի մանրամասները: Ինչպես տեղեկանցում է «КП»-ն, 68-ամյա Թամարա Սամսոնովան, ում ձերբակալել են սպանության մեղադրանքով, խոստովանել է, որ հուլիսի 24-ինսպանել և մասնատել է իր 79-ամյա ընկերուհուն, ինչից հետո տեղափոխել է մասնատած մարմինը դրսում տեղադրված աղբանոց։
Պարզվել է, որ սպանությունից մի քանի օր առաջ խելագար կինն անջատել է իր հարկում տեղադրված տեսախցիկը, ինչից հետո սպանել է ընկերուհուն, մասնատել նրան՝ մարմնի մասերը տեղադրելով սառնարանի մեջ, իսկ հուլիսի 24-ի գիշերը մաս-մաս բնակարանից դուրս է հանել մարմինը՝ տանելով այն դրսում տեղադրված աղբարկղ: Սակայն մոլագար տատիկը հաշվի չի առել այն հանգամանքը, որ, բացի իր հարկում տեղադրված տեսախցիկից՝ սարքերը տեղադրված են նաև մուտքի դռան և բոլոր վերելակների մոտ:
«КП»-ի փոխանցմամբ՝ մարմինը դուրս հանելու գործընթացը տևել է մոտ 1.5 ժամ: Վերջում նա դուրս է հանել կաթսան, որի մեջ դրված էր սպանված կնոջ գլուխը:
Նվում է, որ Սամսոնովան, ով ձմռան ամիսներին բուժում է ստացել հոգեբուժական կլինիկաներից մեկում, գիտեր, որ աղբահանող ընկերությունը տանում է աղբն առավոտյան ժամը 6-ին: Այդ իսկ պատճառով կինը որոշել է ազատվել մարմնից սպանության նույն գիշերը:
Նշվում է, որ քննիչների տրամադրության տակ է գտնվել կնոջ օրագիրը, որտեղ նա մանրամասն նկարագրել է իր կողմից իրականացված ևս 10 սպանություն, և այժմ համապատասխան մարմիններն աշխատում են այդ դեպքերը բացահայտելու ուղղությամբ:
Մոլագար տատիկն անջատել է տեսախցիկները դիակը շենքից հանելու համար (տեսանյութ)
Հայտնի են դարձել Ռուսաստանի Կուպչինո քաղաքում տեղի ունեցած սարսափելի դեպքի մանրամասները: Ինչպես տեղեկանցում է «КП»-ն, 68-ամյա Թամարա Սամսոնովան, ում ձերբակալել են սպանության մեղադրանքով, խոստովանել է, որ հուլիսի 24-ին սպանել և մասնատել է իր 79-ամյա ընկերուհուն, ինչից հետո տեղափոխել է մասնատած մարմինը դրսում տեղադրված աղբանոց։

7or.am