Լրահոս

31.07.2015 10:53


Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին «ԶԻԼ»–ը բախվել է էլ. սյանը և շրջվել

Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին «ԶԻԼ»–ը բախվել է էլ. սյանը և շրջվել

Հուլիսի 31-ին՝ ժամը 08.45-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» հյուրանոցային համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 19 UL 731 պետհամարանիշով (վարորդ` 1961 թ. ծնված Ռ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ա.-ին, ով «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը