Աշխարհ

31.07.2015 10:41


Թբիլիսիից հստակեցրել են, որ Վրաստանը երկարաձգե՛լ է պատժամիջոցները ՌԴ դեմ

Թբիլիսիից հստակեցրել են, որ Վրաստանը երկարաձգե՛լ է պատժամիջոցները ՌԴ դեմ

Թբիլիսիից հստակեցրել են, որ Վրաստանը նոր չէ միացել ԵՄ՝ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին։

«ԵՄ խորհուրդը 2014թ. հունիսին Ուկրաինայի դեպքերի առնչությամբ 12 տարբեր պատժամիջոց էր սահմանել ՌԴ դեմ։ Նույն թ. հունիսի 23–ին Վրաստանը միացել է դրանցից մեկին, որը վերաբերում էր Սևաստոպոլում և Ղրիմում արտադրված ապրանքների արտահանմանը։ Այս տարվա հունիսի 19–ին ԵՄ–ն երկարաձգեց այդ պատժամիջոցները ևս մեկ տարով։ Վրաստանի կողմից այդ հարցով ինչ–որ նոր որոշում չկա»,–ասել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Հիշեցնենք՝ հուլիսի 29–ին հայտնի դարձավ, որ ԵՄ՝ ՌԴ դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանն է միացել ևս 6 երկիր՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը