Թուրքիան քրգործ է հարուցել պրոքրդական կուսակցության առաջնորդի դեմ
Թուրքիան քրգործ է հարուցել պրոքրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը՝ անատոլիական գործակալությանը հղումով։
Աղբյուրի տվյալներով՝ Դեմիրթաշին մեղադրում են 2014թ. հոկտեմբերին զինված բախման նպատակով սադրանք կազմակերպելու մեջ։ Նրան սպառնում է 24 տարվա ազատազրկում։
Վերջին օրերի ընթացքում թուրքական բանակն արդեն վեց անգամ ռմբակոծել է Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը։ ՌՕՈւ–ն Իրաքի հյուսիսում խոցել է այդ կուսակցությանը պատկանող մի քանի տասնյակ ռազմավարական օբյեկտ, այդ թվում՝ զենքի պահեստներ, թաքստոցներ, ճամբարներ և մի քանի կրակակետ Թուրքիայի հարավ–արևելքում։
Այդ գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ։ Ի պատասխան՝ ՔԱԿ–ից հայտնել են, որ հաշտությունն Անկարայի հետ կորցրել է իր իմաստը։
Հիշեցնենք՝ Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 20–ին Սուրուչում ԻՊ կազմակերպած ահաբեկչության հետևանքով, որին զոհ դարձավ 46 մարդ։

7or.am