Աշխարհ

30.07.2015 16:37


Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի Բոդրում հանգստյան գոտու հյուրանոցում

Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի Բոդրում հանգստյան գոտու հյուրանոցում

Բոդրում հանգստյան գոտու Դատչա շրջանում գտնվող ոչ մեծ հյուրանոցում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ տուժել։ Վերջինները հյուրանոցի սեփականատիրոջ բարեկամներն են։ Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։

Հանցագործը եղել է դիմակավորված։ Նա կրակ է բացել այգում հանգստացողների վրա։

Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։

Դեռևս տեղեկություն չկա՝ կատարվածը ահաբեկչությո՞ւն է, թե ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը