Լրահոս

30.07.2015 17:00


Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի մեղադրական եզրակացությունը

Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի մեղադրական եզրակացությունը

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ գործարար Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանին հղումով, Մոսկվայի դատախազությունը չի հաստատել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խարդախության մեղադրանքով քրեական գործի մեղադրական եզրակացությունը։

Հայրապետյանի նկատմամբ խարդախության մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մոր հայտարարության հիման վրա, որը Հայրապետյանին մեղադրում է իրենից 700 հազար դոլար գողանալու մեջ։
-Այսօր դատախազը հայտնել է, որ Հայրապետյանի դեմ քրեական գործը վերադարձվել է Քննչական կոմիտե, քանզի բավարար չի եղել ապացույցների առկայությունը, առանց մեղադրական եզրակացության հաստատման, - ասել է փաստաբանը:

Ինչպես նշել է Մարգարյանը, պաշտպանող կողմն ավելի վաղ ոչ մեկ անգամ պնդել է քրեական գործը դադարեցնելու անհրաժեշտությունը, «քանզի գործին կցված ապացույցները ցմահ դատապարտված սենատոր Իգոր Իզմեստևի մոր՝ Թամարայի ցուցմունքներն են, որը բավականին հիմքեր ունի Հայրապետյանին զրպարտելու համար»:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը