Լրահոս

30.07.2015 22:30


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 29-ից 30-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 29-ից 30-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է գողության` 6, խարդախության` 9, հարկերից խուսափման` 1, կողոպուտի և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 9 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը