Թուրքիայի ափերին խորհրդավոր կիսաթափանցիկ գոյացություն են հայտնաբերել (տեսանյութ)
Թուրք ջրասույզները ծովում՝ 22մ խորության վրա, խորհրդավոր կիսաթափանցիկ գոյացություն են հայտնաբերել, որը մեծ պղպջակ է հիշեցնում։ Չափերով այն բեռնատար ավտոմեքենայից մեծ է։ Շոշափելուց գոյացությունը շատ փափուկ է եղել։
Ծովային հետազոտողներն ուշադրությամբ ուսումնասիրել են գտածոն և հանգել եզրակացության՝ դաոչ այլ ինչ է, քան էգ կաղամարի (кальмар) մեծ ձու։
Նրանք նաև պարզաբանել են, որ սա բացառիկ երևույթ է. նման «պտուղ», այն էլ՝ այսպիսի հսկայական չափերով, հայտնաբերելու շանսերը գրեթե զրոյական են։
Բանն այն է, որ կաղամարի ձագերի ինկուբացիոն շրջանը շատ կարճ ժամանակահատված է տևում, իսկ ձվադրման համար նրանք սովորաբար ընտրում են շատ մեծ խորությունները։
Թուրքիայի ափերին խորհրդավոր կիսաթափանցիկ գոյացություն են հայտնաբերել (տեսանյութ)
Թուրք ջրասույզները ծովում՝ 22մ խորության վրա, խորհրդավոր կիսաթափանցիկ գոյացություն են հայտնաբերել, որը մեծ պղպջակ է հիշեցնում։ Չափերով այն բեռնատար ավտոմեքենայից մեծ է։ Շոշափելուց գոյացությունը շատ փափուկ է եղել։
Ծովային հետազոտողներն ուշադրությամբ ուսումնասիրել են գտածոն և հանգել եզրակացության՝ դա ոչ այլ ինչ է, քան էգ կաղամարի (кальмар) մեծ ձու։

7or.am