Աշխարհ

31.07.2015 01:35


Բրիտանացի բժիշկներն առաջարկում են միասեռականությունը բուժել էլեկտրաշոկով

Բրիտանացի բժիշկներն առաջարկում են միասեռականությունը բուժել էլեկտրաշոկով

Ուշագրավ առաջարկով են հանդես եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները: «Дни.ру»-ի փոխանցմամբ՝ մասնագետներն առաջարկում են բուժել միասեռականությունն էլեկտրաշոկային թերապիայի միջոցով։

Նախկին գեյ Մայքլ Դևիդսոնը, ով բժիշկների օգնությամբ հաղթահարել է միասեռականությունը, վերադարձել իր կնոջ և երեխաների մոտ։ Դառնալով բրիտանական ԼԳԲՏ-համայնքի ամենաակտիվ թշնամիներից մեկը՝ նա հատուկ կենտրոն է հիմնադրել Լոնդոնում, որտեղ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց փորձում են օգնել հաղթահարել այդ իրավիճակը:

Բրիտանացի բժիշկների 1/5-ը միասեռականությունը համարում է հիվանդություն, և շատերն արդեն օգտագործում են էլէկտրաշոկը՝ որպես բուժման միջոց: Սակայն, ընդհանուր առմամբ, բժիշկները խուսափում են այդ մեթոդից:

«Այժմ դա շատ թեժ թեմա է: Եթե բժիշկները նույնիսկ սեփական կարծիքն ունեն այդ թեմայի վերաբերյալ, նրանց կարող են հեռացնել աշխատանքից», - ասել է բժիշկ-թերապևտ Փիթեր Մեյը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը