Վերջին մեկուկես տարում փակվել է 10 000 փոքր և միջին ձեռնարկություն
Հայաստանում վերջին մեկուկես տարում փակվել է 10 000 փոքր և միջին ձեռնարկություն։ ՓՄՁ-ների գործունեության համար կարևոր խոչընդոտներ են շարունակում մնալ հարկային բեռը, բյուրոկրատիան, անհավասարաչափ ստուգումները և հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները։ Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով պետական տարբեր կառույցների աջակցության, պետական ինստիտուտների կողմից հավասար մրցակցության պայմանների ապահովման, կոռուպցիայի, վարկերի ստացման խոչընդոտները դեռևս չլուծված խնդիրներ են։ Դրանք էլ առաջացրել են դժվարին իրավիճակ ՓՄՁ-ների համար։
«Մենք մայիս-հուլիս ամիսներին ուսումնասիրություններ ենք անցկացրել Երևանի և մարզերի ՓՄՁ-ների շրջանում։ Վերլուծության արդյունքում ստացել ենք հետաքրքիր պատկեր։ Ամենամեծ անկումը տեղի է ունեցել առևտրի ոլորտում, և սա պատահական չէ։ Այս ոլորտում անկման կարևորագույն երկու պատճառներն են բնակչության պակասելը, ինչը ենթադրում է արտադրող և սպառող ուժերի նվազում, և աղքատության բարձր ցուցանիշը, ինչն էլ հանգեցրել է սպառողական հնարավորությունների նվազման»։

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։