Լրահոս

30.07.2015 14:40


19 հոգի ազատվել է ոստիկանությունում ծառայությունից

19 հոգի ազատվել է ոստիկանությունում ծառայությունից

2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 333 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, այդ թվում 2-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 64 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի: 37 ծառայողի հայտարարվել է նկատողություն, 8 ծառայողի` խիստ նկատողություն, 19 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 9 նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը