«Twitter» միկրոբլոգը 2015թ. գրանցել է իր վատագույն ցուցանիշները 2013թ. բաժնետոմսերի առաջին բաց վաճառքից հետո:
Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, 2015թ. երկրորդ կիսամյակում միկրոբլոգից օգտվողների թիվն աճել է ընդամենը 2 միլիոնով՝ 302 մլն օգտատերից դառնալով 304 մլն:
«Twitter»-ի ղեկավար Ջեկ Դորսին նման ցուցանիշներն անընդունելի է համարել, քանի որ օգտատերերի թվի նման դանդաղ աճի պատճառով ընկերության գինը նվազել է մոտ 11%–ով, ինչը պայմանավորված է նրանով, որ ներդրողներին հետաքրքրում է առաջին հերթին միկրոբլոգից օգտվողների թվի աճի ներուժը:
Այդ իսկ պատճառով օգտատերերի թվի դանդաղ աճը չի կարողացել փոխհատուցել նույնիսկ այն հանգամանքը, որ ընկերության եկամուտները 2015թ. երկրորդ եռամսյակում սպասվածից բարձր էին:
«Twitter»–ի լսարանը նվազել է

7or.am