Քաղաքական

30.07.2015 13:26


Պարտադրե՞լ են՝ դիմում գրի, թե՞ առողջական խնդիրներ ունի

Պարտադրե՞լ են՝ դիմում գրի, թե՞ առողջական խնդիրներ ունի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղական համայնքի ավագանու, Շիրակի մարզի Սալուտ և Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնել։

Աղավնաձոր գյուղական համայնքի ավագանու ընտրություններն անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 1 միլիոն 123 հազար դրամ, ոստիկանությանը՝ 3 միլիոն 900 հազար դրամ։

Սալուտ գյուղական համայնքի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 1,118.6 հազար դրամ, ոստիկանությանը` 300 հազար դրամ։

Խաշթառակ գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 1,125.8 հազար դրամ, ոստիկանությանը` 5.7 հազար դրամ։

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է, որ Խաշթառակի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, ասել է, որ, իր տեղեկություններով, համայնքապետին պարտադրե՛լ են հրաժարականի դիմում գրի։

–Ոչ մի պարտադրանք էլ չի եղել. նա առողջական խնդիրներ ունի. մեկնելու է արտերկիր՝ բուժման,–պնդել է Տերտերյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը