Աշխարհ

30.07.2015 12:48


Պետդեպ. «Իսլամիստները նոր ահաբեկչություն են նախապատրաստում ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ»

Պետդեպ. «Իսլամիստները նոր ահաբեկչություն են նախապատրաստում ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ»

Միացյալ Նահանգները տեղեկատվության է տիրապետում, որ ծայրահեղական խմբավորումները, ներառյալ՝ «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը», նոր ահաբեկչություններ են նախապատրաստում ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ ԱՄՆ պետդեպին հղումով:

Փաստաղթում հիշեցում է առկա, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ռազմաօդային գործողություն են սկսել ԻՊ զինյալների դեմ Սիրիայում և Իրաքում: Ներկայումս «մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների ու կոալիցիայի դաշնակիցների դեմ պատասխան հարձակումներ կնախաձեռնվեն» ահաբեկիչների կողմից:

Նշվում է նաև, որ ահաբեկչական գործողություններ կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում՝ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում՝ դիմելով ինչպես հասարակ զենքի, այնպես էլ զանգվածային սպանության:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը