ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ
Ամբողջ աշխարհում հանցագործները եկամուտ ստանալու նպատակով վաճառում են մարդկանց: Մարդկանց թրաֆիքինգի զոհերի մեծ մասը խոցելի կանայք և աղջիկներն են, այդ թվում նրանք, ովքեր ենթարկվում են արժանապատվությունը նվաստացնող սեռական շահագործման:
Թրաֆիքինգի զոհերը հաճախ ստրկության թակարդն են ընկնում՝ լավ վարձատրվող աշխատանքի սուտ խոստման միջոցով: Միգրանտները, որոնք հակամարտությունից, աղքատությունից և հետապնդումից խուսափելու համար կտրում են մահացու վտանգավոր ծովեր ու կիզիչ անապատներ, նույնպես ենթակա են թրաֆիքինգի վտանգին: Մարդիկ կարող են հայտնվել մեն-մենակ՝ օտար երկրում, որտեղ զրկվել են անձնագրից, հարկադրված թաղվել պարտքերի մեջ և ենթարկվել աշխատանքային շահագործման: Երեխաներն ու երիտասարդները կարող են հայտնվել այնպիսի վիճակում, երբ իրենց կյանքը գողացված է, կրթության հնարավորությունն՝ արգելափակված, իսկ երազանքները՝ փլուզված: Սա նրանց ամենից հիմնական մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարում է:
Թրաֆիքինգի հանցավոր ցանցերը ծաղկում են այն երկրներում, որտեղ իրավունքի գերակայությունը թույլ է, իսկ միջազգային համագործակցությունը՝ բարդ: Ես կոչ եմ անում բոլոր այդ երկրներին պայքարել փողերի լվացման դեմ, ստորագրել ու վավերացնել կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիաները, այդ թվում՝ վերջինին կից արձանագրությունը մարդկանց թրաֆիքինգի մասին:
Մենք նաև պարտավոր ենք նպատակաուղղված օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, այդ թվում՝ ապահովել պաշտպանություն և արդարության ու հատուցումների հասանելիություն: Ես ողջունում եմ այն դոնորներին, որոնց մասնակցության շնորհիվ Մարդկանց թրաֆիքինգի հարցերով ՄԱԿ-ի կամավոր նպատակային հիմնադրամը կարողացել է օգնել հազարավոր մարդկանց: Միևնույն ժամանակ հորդորում եմ ավելի մեծ ներդրումներ անել՝ օգնելու, որ այս հանցագործությունից տուժած միլիոնավոր այլ զոհեր շարունակեն իրենց կյանքը:
Բոլոր երկրները պետք է միավորեն ջանքերը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել անդրազգային այս սպառնալիքը՝ աջակցելով ու պաշտպանելով զոհերին և միաժամանակ հետապնդելով ու դատական պատասխանատվության ենթարկելով հանցագործներին: Մարդկանց թրաֆիքինգի համաշխարհային օրվա առթիվ եկեք որպես մեկ միասնական ուժ գործելու վճռականություն ցուցաբերենք՝ հանուն բոլոր մարդկանց համար արդարության և արժանապատվության: