Արցախում ևս սպասվում է ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 40 աստիճան
Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-3-ը Արցախի հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԼՂՀ պետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լաուրա Հովսեփյանը և հավելել, որ վերը նշված ժամանակահատվածում հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև 40 աստիճան ցելսուս (C), նախալեռնային շրջաններում՝ 36 աստիճան, իսկ լեռնային՝ 30:
«Գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ոեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց»,-նշել է Լ. Հովսեփյանը։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։