Լրահոս

30.07.2015 12:45


Սեպտեմբերի 14-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր

Սեպտեմբերի 14-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2015 թվականի սեպտեմբերի 19՝ շաբաթ օր:

Նշվել է, որ նպատակը ՀՀ քաղաքացիներին Խաչվերացին՝ սեպտեմբերի 13-ին հաջորդող օրը ննջեցյալների հիշատակը հարգելու հնարավորության ընձեռումն է։

Հայտարարվել է նաև, որ օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի տոնի խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին չի լինելու ոչ աշխատանքային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը