Աշխարհ

30.07.2015 21:25


Նիգերիայում արգելել են փարաջան «Բոկո հարամի» գրոհների պատճառով

Նիգերիայում արգելել են փարաջան «Բոկո հարամի» գրոհների պատճառով

Նիգերիայի հարավ–արևելքում կանանց արգելել են ամբողջությամբ փակել երեսը փարաջայով: «The Daily Star»-ի փոխանցմամբ՝ իշխանությունների նման արգելքը պայմանավորված է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբի հարձակումներով, որոնց ժամանակ հաճախակիորեն օգտագործվում են մահապարտ կանայք։

Նույն պատճառաբանությամբ փարաջան արգելել են կրել Չադում և Կամերունում:

Նշենք, որ վերջերս ահաբեկչական խմբի կողմից Դիլ գյուղի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել էր առնվազն 29 մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը