Աշխարհ

30.07.2015 20:59


Լիտվան ուզում է փոխանակել խորհրդային քանդակները լիտվականների հետ

Լիտվան ուզում է փոխանակել խորհրդային քանդակները լիտվականների հետ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգիյուս Շիմաշյուսը ցանկություն է հայտնել փոխանակել Լիտվայի ռուսական պատմական քանդակները Ռուսաստանի տարածքում գտնվող լիտվական քանդակների հետ։

Ինչպես տեղեկացնում է «Delfi»-ն, Վիլնյուսի քաղաքապետը հայտնել է, որ դիմում է ստացել Ռուսաստանի Սովետսկի քաղաքապետ Նիկոլայ Վոիշեվից և Լիտվայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ուդալցովից, որում առաջարկվում է Ռուսաստանին փոխանցել Կանաչ կամրջից ապամոնտաժված հուշարձանները:

«Ես կնշեմ նամակում, որ Ռուսաստանում պահվում են մեծ թվով Լիտվայի պատմական արժեքներ և փաստաթղթեր: Հավանաբար, եթե ապամոնտաժված հուշարձաններն այդքան մեծ արժեք են ներկայացնում Ռուսաստանի համար, մենք կկարողանայինք փոխանակել այդ հուշարձանները և վերադարձնել Լիտվայի պատմական արժեքները: Ես կարծում եմ, որ ռուսական ֆոնդերում իսկապես կան արժեքներ, որոնք մենք պետք է վերադարձնենք: Այդ իսկ պատճառով անձամբ ինձ նման փոխանակումը դուր կգար», - հայտարարել է Շիմաշյուսը:

Հիշեցնենք, որ 1952թ. Վիլնյուսի Կանաչ կամրջի վրա տեղադրված արձանախումբը, որը պատկերում էր Կարմիր բանակի զինվորներին, խորհրդային բանվորներին, գյուղացիներին և ուսանողներին, ապամոնտաժվել է հուլիսի 20-ի գիշերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը