ՌԴ ՔԿ–ից պահանջում են քրգործ հարուցել Չուբայսի դեմ
ՌԴ Քննչական կոմիտե դիմում է ներկայացվել մոսկվացի գործարար Դմիտրի Լերների կողմից, որը պահանջում է քրեական գործ հարուցել «Ռոսնանո»–ի ներկայիս ղեկավար Անատոլի Չուբայսի դեմ։ Այս մասին գրում է «РБК»–ն։
ՔԿ–ն ներկայումս ստուգում է «Ռոսնանո»–ի նախկին ղեկավար Լեոնիդ Մելամեդին և ֆինանսական տնօրեն Սվյատոսլավ Պոնուրովին։
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հավելել է, որ կոմիտեին են դիմել «ականատեսներ՝ հայտարարելով մեղադրյալների կողմից կատարված նաև այլ հանցագործությունների մասին»։
Լերները ՔԿ–ից պահանջել է ստուգել նաև պետական ընկերության նախկին փոխղեկավար Անդրեյ Մալիշևին։
«Իմ նշած բոլոր վկայությունները փաստաթղթային հիմնավորում ունեն։ Ես ուզում եմ հասնել նրան, որ ամեն ինչ օրենքով լինի և արդարացի»,–հավելել է Լերները։
Հուլիսի 10–ին «Ռոսնանո»–ի ղեկավար Անատոլի Չուբայսը Քննչական կոմիտեում ցուցմունք էր տվել ընկերությունում 220 մլն ռուբլու վատնման գործով։

7or.am